չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից ընել է ջրանցքը

Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից ընել է ջրանցքը

Փետրվարի 8-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մահուբի Գևորգի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մերուժան Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: