չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճամբարակի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը

Ճամբարակի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը

Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ սահել դեպի ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: