կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հրազդան կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել

Հրազդան կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել

Մայիսի 14-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: