երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են Վրաստանի կողմից իրականացվող սանկցիայի մասին

Ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են Վրաստանի կողմից իրականացվող սանկցիայի մասին

Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգում են Վրաստանի կողմից իրականացվող սանկցիայի մասին։ Այս մասին հայտնում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

"Օգոստոսի 1-ից սկսած նրանց չի հաջողվում տարանցիկ համարանիշերով ավտոմեքենաներ արտահանել ՌԴ։ Վրացական կողմը առանց բացատրության և հիմնավորման պարզապես արգելում է։

Արդյունքում, հարյուրավոր մեքենաներ չեն կարողանում անցնել Վրաստանի տարածքով։ Հաջողվել է անցնել ընդամենը երկու մեքենայի, որոնց վերջնակետը նշված է եղել Ղրղստանը։ Սրանից կարելի է հետևություն անել, որ խնդիրը հենց դեպի ՌԴ արտահանման հետ է կապված։

Հասկանալի է, որ խնդիրը վրացական կողմի տիրույթում է, սակայն, կարծում եմ, որ հայկական կողմը, և, մասնավորապես, ՊԵԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ պաշտպանելով հայկական ընկերությունների շահերը։ Առնվազն, կարելի է բանակցություններ սկսել վրացական կողմի հետ՝ պարզելու նման արգելքի պատճառը։

Խնդրի առնչությամբ գրություն եմ ուղղարկել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ Պատասխանը ստանալուն պես՝ կտեղեկացնեմ նաև հանրությանը։

Ցավալի է, որ ոչ պատշաճ քաղաքականության արդյունքում ավտոմեքենա ներկրող ընկերությունները կանգնած են լուծարման եզրին։ Չի բացառվում, որ շատ շուտով հարյուրավոր ընկերություններ պարզապես դուրս կգան ՀՀ շուկայից"։

  • Կիսվել: