կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատված

Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատված

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված`ժամը 08։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատված։

Մասնավորապես երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար`միայն աջ, այնուհետ երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով։

Հորդորում ենք հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 08:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

  • Կիսվել: