կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավտոբուսը բախվել է ծառին. վարորդը և 30 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Ավտոբուսը բախվել է ծառին. վարորդը և 30 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը Բյուրական-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

62-ամյա վարորդը և 30 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: