կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը

Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը

Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այսօր ներկա էի Հայաստանի
ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ
ծրարի մարման արարողությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին
նվիրված լոգոտիպը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: