կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավինյանը հանդիպել է DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ

Ավինյանը հանդիպել է DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ

Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Կարևոր է լսել նրանց կարծիքներն ու պատկերացումները ԱՊԱԳԱ Երևանի հետ կապված, որոնք, վստահաբար, հաշվի ենք առնելու մեր հետագա նախագծերում:

Հենց այս համատեքստում էլ, այսօր հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ:

Ինֆորմատիվ և մտերմիկ միջավայրում քննարկեցինք ՏՏ լուծումները երևանյան կյանքի տարբեր ոլորտներում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: