կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավինյանն արձակուրդից հետ է կանչվել

Ավինյանն արձակուրդից հետ է կանչվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում էր ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին։

Ըստ որոշման՝ Ավինյանին արձակուրդ էր տրամադրվելու մինչև դեկտեմբերի 23-ը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, սակայն, Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից

«Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից», – ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն արձակուրդ էր մեկնել դեկտեմբերի 16-ից։

  • Կիսվել: