ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավինյանի կինը ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից

Ավինյանի կինը ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից «նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակման համար»:

Ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը, Պահլավունին այն հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես՝ Մարիամ Պահլավունիս, վիրավորել եմ Գևորգ Գրիգորյանին, ուստի ներողություն եմ խնդրում առ այն, որ 12.03.2020թ.-ին Ֆեյսբուք սոցիալական կայքում կատարել եմ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորող թվով մեկ հրապարակում:
 
Այս ամենի համար ես ներողություն եմ խնդրում պարոն Գրիգորյանից»,- գրել է Ավինյանի կինը:

Հիշեցնենք, որ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը դիմել էր դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։

Հայտարարությունը, որը Գրիգորյանի դիտարկմամբ՝ վիրավորանք էր պարունակում և որը հերքվել է Պահլավունու կողմից, հետևյալն էր. «Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։

  • Կիսվել: