շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդ է գնում

Ավինյանի գրասենյակի ղեկավարն արձակուրդ է գնում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրվել է արձակուրդ։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«12 Մայիսի 2020, 245 - Ա

ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ»:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Սիսեռյանը վերջերս ցանկացել է լքել պաշտոնը:

  • Կիսվել: