կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ:  1988  թվականի ավերիչ երկրաշարժից 35  տարի անց, Գյումրիում, առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Սբ Ամենափրկիչ եկեղեցում`  ձեռամբ պատարագիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանի։

370322406_671671015135955_7369101259088702675_n.jpg (442 KB)

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով  եկեղեցին մասամբ ավերվել էր:

404419826_673010581631840_2124975416933873600_n.jpg (407 KB)

Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին նախ հանգանակություններով՝ 1998 թվականին, ապա շարունակվել «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով:  Հաջորդող տարիներին եկեղեցու վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացվել է 70 մլն դրամ։ Դրանից հետո եկեղեցու վերակառուցումն ամբողջացնելու համար Գյումրիի նախկին քաղաքապետի  ընտանիքի բարերարությամբ իրականացվել են մնացած վերականգնողական աշխատանքները։       

  • Կիսվել: