հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավելացել է շտապօգնության մուտքային զանգերի օպերատորների թիվը

Ավելացել է շտապօգնության մուտքային զանգերի օպերատորների թիվը

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկ այլ որոշմամբ՝ որակյալ սպասարկում ապահովելու նպատակով 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր կերպով արձագանքելու համար ավելացվել է օպերատորների թիվը: Դրա շնորհիվ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին բաց թողնված զանգեր ծառայությունը չի ունեցել: 

***

Մեկ այլ որոշմամբ համայնքը նախատեսում է սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտում համակարգային նոր լուծումներ մշակել: Այն հնարավորություն կտա ամենախոցելի խավերի համար նախատեսված նոր ծառայություններ մատուցել Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Մենք շարունակաբար պետք է զարգացնենք երեխաների խնամակալության ոլորտը, որը կարևոր դեր պետք է խաղա երեխաների պաշտպանության գործում»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: 

  • Կիսվել: