երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել են Մ4-Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ավտոճանապարհի հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքները

Ավարտվել են Մ4-Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ավտոճանապարհի հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքները

Մ4-Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ավտոճանապարհի 4.74կմ երկարությամբ հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Ներկայում կատարվում են իջատեղերի, մուտքերի, մայթերի հարդարման, հիմքերի տեղադրման և ասֆալտապատման ածխատանքներ, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ ՊՈԱԿ-ից:

Ճանապարհը վերականգնվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։

 

  • Կիսվել: