երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2022-ին ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ. Սանոսյան

2022-ին ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ. Սանոսյան

Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցը սկսել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրերով իրականացվածից բացի, ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ:

Սանոսյանը, մասնավորապես, ասել է. ՛՛530-ի մեջ 301 կիլոմետրը հիմնանորոգման աշխատանքներ են, մոտ 150 կմ-ը՝ միջին նորոգման աշխատանքներ են, 76 կմ-ը՝ բանկային, վարկային ծրագրերով իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավը, M6-ը, կենսական նշանակության ճանապարհները: Ես այս հատվածում կցանկանայի առանձնացնել հատկապես Սյունիքում իրականացվող աշխատանքները:

Խոշոր ծրագրեր ունենք՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Վերին Խոտանանը շրջանցող, Տեղից Կոռնիձոր գնացող ճանապարհը, Շուռնուխ գնացող, Բարձրավան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Բոլորը նոր ճանապարհներ են, որոնք մի քանի առումով են կարևոր, ոչ միայն ենթակառուցվածքային, տրանսպորտային առումով, այլ նաև անվտանգային և ոլորտի զարգացման առումով՛՛:

  • Կիսվել: