ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Դիտավան ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Դիտավան ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ – Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+100 հատվածի հիմնանորոգումը։ 3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

  • Կիսվել: