չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ավանեսյանը կգործուղվի ՌԴ՝ մասնակցելու «Առողջ հասարակություն» համաժողովին

Ավանեսյանը կգործուղվի ՌԴ՝ մասնակցելու «Առողջ հասարակություն» համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 17-ի որոշման մեջ ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանին 2023 թվականի մարտի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Առողջ հասարակություն» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի և Քնար Ղոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

 

  • Կիսվել: