շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ավանեսյանը հետևել է քննական գործընթացի մեկնարկի պատրաստական աշխատանքներին

Ավանեսյանը հետևել է քննական գործընթացի մեկնարկի պատրաստական աշխատանքներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում հետևել է անցումային անհատական լիցենցիայի տրամադրման նպատակով անցկացվելիք
կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
 
՛՛Վաղը կլինիկական օրդինատորների առաջին թեստային քննությունն է:
Տեսական և գործնական փուլի համար ամեն բան պատրաստ է, անձամբ համոզվեցի:
 
Այս օրերին բազմաթիվ օրդինատորներ արդեն իսկ եկել և օգտվել են փորձնական քննություն հանձնելու հնարավորությունից:
 
Մաղթում եմ հաջողություն և մինչև հանդիպում, սիրելի´ ուսանողներ՛՛,-նշել է նախարարը:

  • Կիսվել: