Ավանեսյանը հայտարարել է սիրտ-անոթային հիվանդությունների պետական ծրագրերի ընդլայնման մասին
Ուրախ էի ելույթով հանդես գալ սիրտ-անոթային ինտերվենցիոն կոնգրեսի բացմանը, որն առաջին անգամ անց է կացվում մեր երկրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Սիրտ-անոթային հիվանդությունները մնում են մահացության թիվ մեկ պատճառը ոչ միայն մեր երկրում, այլև` աշխարհի զարգացած երկրներում:
Մենք ընդլայնում ենք սիրտ-անոթային հիվանդությունների պետական ծրագրերը. լուրջ հաջողություններ ունենք կորոնար հիվանդության բուժման ասպարեզում, բայց դեռևս մեծ անելիքներ ունենք սրտի փականային, ստրուկտուրալ հիվանդությունների ինվազիվ միջամտությունների ներդրման և զարգացման առումով։
Այս տեսակետից գիտաժողովը մեծ խթան կհանդիսանա հատկապես այս պաթոլոգիաների ժամանակակից բուժման մեթոդների ներդրման համար՛՛,-նշել է նա։


