շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավանեսյանը՝ երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ավանեսյանը՝ երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեկվա միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին: Ավանեսյանը հավաստիացրել է, որ իրենք անընդհատ կապի մեջ են ՊՆ գործընկերների հետ:

Ավանեսյանի խոսքով՝ երեկ վիրավորում ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը չի փոխվել:

«Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Հաղորդագրությունը, որ տարածվել է, որևէ բան չի փոխվել»,- ասաց նա: 

 
 
 

  • Կիսվել: