Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ավարտվեց
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիան ավարտվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ ԱՆ շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Ավանեսյանի հրաժարականն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմի զոհերի դիերն ու մասունքները պահվել են նկուղում՝ տոպրակների մեջ:
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ մասնակիցները սկսեցին պոլիէթիլենային տոպրակներ նետել նախարարության շենքի վրա, որից հետո ոստիկանությունը մի քանի հոգու բերման ենթարկեց: