երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արարատ Միրզոյանի նկատմամբ uպшնnւթյшն և իշխանության զավթմшն փորձի գործով վարույթներ են նախաձեռնված. ՔԿ նախագահ

Արարատ Միրզոյանի նկատմամբ uպшնnւթյшն և իշխանության զավթմшն փորձի գործով վարույթներ են նախաձեռնված. ՔԿ նախագահ

Ի՞նչ հոդված է դրված «նոյեմբերի իննի» մայր գործով, ի՞նչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին ԱԺ նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրությունից հետո ԱԺ մոտ տեղի ունեցած դեպքերին:

«Նոյեմբերի իննին ի՞նչ գործողություն է եղել՝ սպանության փո՞րձ միայն Արարատ Միրզոյանի նկատմամբ, խուլիգանությո՞ւն, թե այնուամենայնիվ ուրիշ՝ իշխանության զավթման գործողություններ են տեղի ունեցել»,- հարցը մանրամասնեց պատգամավորը:

«Կա Արարատ Միրզոյանի վերաբերյալ սպանության փորձի վարույթ, նաև Ձեր մատնանշած հոդվածներով է նախաձեռնված վարույթ: Այսինքն, ոչ միայն սպանություն, սպանության փորձ և այլն և այլն, այլ նաև հենց Ձեր մատնանշած հոդվածներով է նախատեսված՝ սահմանադրական կարգի և հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների ոլորտով»,- ասաց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով՝ քրեական վարույթներով քննչական կոմիտեն ակտիվ գործողություններ է իրականացնում: «Նոյեմբերի 9-ի, 10-ի տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Մենք դրա հետ կապված պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք, որպեսզի մինչև դատարան ուղարկելը հասկանան, թե քննչական կոմիտեն ինչ ծավալի աշխատանք է կատարում: Հավաստիացնում եմ Ձեզ՝ այդ աշխատանքը ամենօրյա է»,- շեշտեց Պողոսյանը:

  • Կիսվել: