հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել է ուղեղային մահվան ու օրենսդրական դաշտում դրա կանոնակարգման հարցը

Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել է ուղեղային մահվան ու օրենսդրական դաշտում դրա կանոնակարգման հարցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում` ուղեղային մահվան և օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման թեմայով:
 
Ներկայացվել են այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները. մասնավորապես 2024 թվականին ամբողջությամբ վերանայվել է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:
 
Փոփոխությունների արդյունքում սահմանվել են կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկը, ընդլայնվել են կենդանի դոնորների իրավունքները, ինչպես նաև պատրաստ են մահացած դոնորից եղջերաթաղանթ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերն ու առկա են համապատասխան սարքավորումները:
 
Մասնագետների ներգրավմամբ քննարկվել է նաև ուղեղային մահվան ու օրենսդրական դաշտում դրա կանոնակարգման հարցը:
 

  • Կիսվել: