հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավան վարչական շրջանի, Ծարավ Աղբյուր փողոցի, Առինջ գյուղի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ավան վարչական շրջանի, Ծարավ Աղբյուր փողոցի, Առինջ գյուղի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 3-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Ծարավ Աղբյուր փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խ.Աբովյան, Մ.Մկրտչյան, Վ.Տերյան, Պ. Սևակի, «Ա» թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Վալենսիա» ռեստորանային համալիրի, «Մուլտի-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: