ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավան-Առինջում՝ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով դպրոցի մուտքը

Ավան-Առինջում՝ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով դպրոցի մուտքը

Հուլիսի 31-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում՝ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով դպրոցի մուտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: