շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է Արմավիրի 2021 թ. բյուջեն

Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է Արմավիրի 2021 թ. բյուջեն

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ավագանու այսօրվա նիստում հաստատվել է Արմավիր քաղաքի 2021 թվականի բյուջեն՝ 1.162.000.000 դրամ:

«Հիշեցնեմ, որ 2020 թվականի ճշգրտված բյուջեն կազմում է 1.107.000.000 դրամ: Նոր տարում բյուջեի նախատեսվող աճը կազմում է 55.000.000 դրամ:

Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ 2020 թվականի բյուջեի կատարողականը և 2021 թվականի ընթացքում նախատեսված աշխատանքները»,- գրել է Արմավիրի քաղաքապետը:

  • Կիսվել: