կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Մոսկվան և Թեհրանը շարունակում են խորհրդակցությունները․ Լավրովն ու Արաղչին զրուցել են հեռախոսով

Մոսկվան և Թեհրանը շարունակում են խորհրդակցությունները․ Լավրովն ու Արաղչին զրուցել են հեռախոսով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Մոսկվայում Իրանի դեսպանատունը։
«Բարձր մակարդակի խորհրդակցությունների շրջանակներում հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև», - ասվում է դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ։
Դեսպանատունը չի մանրամասնել, թե ինչ են քննարկել նախարարները։
 
Սակայն Արաղչիի Telegram ալիքում նշվում է, որ նա և Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։
Հուլիսի 24-ին Լավրովը և Արաղչին հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Կողմերը քննարկել են Պարսից ծոցում իրավիճակի սրումը և տարածաշրջանում կայունության վերականգնումը։

  • Կիսվել: