հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը. Կարապետյան

Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը. Կարապետյան

Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը.

1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։

2. 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։

3. Այսօր քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։

4. Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։ Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։

Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։ 850*100/511=60,11%։ Այսինքն, արդեն արված եւ ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, եւ ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը»:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը՝ կապված 520 նոր ավտոբուսների ձեռք բերման հետ:

Հովհաննիսյանի խոսքով՝ Մարությանի հայտարարությունը, «մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», և ինքը՝ որպես Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, պարտավոր է մեկնաբանել այն։

  • Կիսվել: