շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ատեստավորումը չանցած ուսուցիչների մի մասին հնարավորություն կտրվի երրորդ անգամ փորձել

Ատեստավորումը չանցած ուսուցիչների մի մասին հնարավորություն կտրվի երրորդ անգամ փորձել

Նախորդ երկու ատեստավորումների ժամանակ անցողիկ շեմը չհաղթահարած, բայց 50-59% արդյունք գրանցած կամ առաջինից երկրորդ ատեստավորում 15% աճ ապահոված ուսուցիչներին հնարավորություն կտան երրորդ անգամ մասնակցել ատեստավորմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այն ուսուցիչները, որոնք նախկին ատեստավորումների արդունքում 60-69 % արդյունք էին ցույց տվել, 2023 թվականի հոկտեմբերից կստանան դրույքաչափի կրկնապատկում:

  • Կիսվել: