շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ. Փայլանը՝ Ալթունին

Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ. Փայլանը՝ Ալթունին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը, գրում է ermenihaber.am-ը:

Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝  դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։

Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․

«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։

Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։

Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։

Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։

Պա՞րզ է»։


 

 

  • Կիսվել: