ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աճել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահարկի գումարների քանակը. ՊԵԿ

Աճել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահարկի գումարների քանակը. ՊԵԿ

2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց (վարկառուներ և համավարկառուներ) քանակի աճ, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Այսպես, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված են 12322 շահառուներ, իսկ վարկառուների (համավարկառուների) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 5,4 մլրդ դրամով:

  • Կիսվել: