հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ասում են՝ «Նոր Զովք»-ը փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի․ դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար էր․ Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ «Նոր Զովք»-ը փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի․ դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար էր․ Նիկոլ Փաշինյան

Ես ՀՀ վարչապետ եմ, բայց կարևոր է նաև, թե ես ո՞ր երկրի վարչապետն եմ ու այդ երկիրը իր գոյության ընթացքում ինչ ուժ է գեներացրել։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես եկել եմ, նստել եմ մեքենայի ղեկին և քշում եմ այդ մեքենան, մեկ էլ «պագրիշկան» վրայից թռնում է և այդպես շարունակ։ Ի՞նչ կարող ենք մենք անել․ Հայաստանի շահն ունենալ որպես նպատակակետ, Հայաստանի հզորացումը դարձնել մեր բարձրագույն նպատակ՝ տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով։ Աշխարհում մեր երկրից փոքր երկրներ կան, որ 10 անգամ ավելի մեծ երկրներից տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով ավելի հզոր են»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պետություն հզորացնելու ձևը աշխատել ու պետական բյուջե գեներացնելն է։

«Մի խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել, երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված քաղաքացիների մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հեսա հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է։ Մեզ համար կապ չունի՝ բոլորը պետք է վճարեն հարկերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: