հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Աստղիկ» ԲԿ-ի կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

«Աստղիկ» ԲԿ-ի կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Մանրամասները՝ քիչ ուշ:

  • Կիսվել: