հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշտարակի ոստիկանները կեղծ թղթադրամ իրացնելու դեպք են բացահայտել (տեսանյութ)

Աշտարակի ոստիկանները կեղծ թղթադրամ իրացնելու դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդ Ագարակ գյուղի առևտրի կետերից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 39-ամյա բնակիչ է:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին և հայտնել կատարվածի մասին:

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: