երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աշտարակի «Մուղնի» թաղամասի հարակից ձորում գտել են 52-ամյա քաղաքացու դին

Աշտարակի «Մուղնի» թաղամասի հարակից ձորում գտել են 52-ամյա քաղաքացու դին

Ապրիլի 14-ին, ժամը 23:19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Մուղնի» թաղամասին հարակից ձորում քաղաքացի է կորել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները «Մուղնի» թաղամասին հարակից ձորում հայտնաբերել են քաղաքացի Վ. Պ.-ի (ծնված 1970 թ․) դին և պատգարակով մոտեցրել (մոտ 150 մ) շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: