երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել  երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա զոհ և տուժածներ

Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա զոհ և տուժածներ

Մարտի 6-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Գ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Տուժածներ Վ. Ք.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Չ.-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Վ․ Ք.-ի մահը: Ս․ Չ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: