չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տեսանկարահանող սարքը վնասած տղամարդուն

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տեսանկարահանող սարքը վնասած տղամարդուն

Օրեր առաջ Ոսկեվազ գյուղում բնակվող մի տղամարդ Օշական գյուղի կենտրոնում փայտով հարվածել ու կոտրել է Աշտարակի համայնքապետարանին պատկանող տեսանկարահանող սարքը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ 35-ամյա տղամարդն իր բնակության վայրում զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Նրա տան հարակից տարածքում հայտնաբերվել են 130-ից ավելի կանեփի բույսեր, մարիխուանայով փաթեթներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

  • Կիսվել: