ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ Սուրբծննդյան փառատոն

Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ Սուրբծննդյան փառատոն

Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ Սուրբծննդյան փառատոն։

Նախօրեին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց հետ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրում ներկա գտնվեց Սուրբ Ծնունդին նվիրված «Հոգևոր երաժշտության փառատոնին»։

Փառատոնի ընթացքում Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Եկեղեցու հարակից տարածքում համայնքները ներկայացնող տաղավարները հանդես եկան իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստների, թեյի ու գինու հյուրասիրությամբ, Աշտարակ համայնքի ներկայացուցիչները Վարչապետին ներկայացրին համայնքի սուրբծննդյան ավանդույթները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելեցին նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:

Միջոցառումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:

  • Կիսվել: