ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշտարակ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներ

Աշտարակ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներ

Հունիսի 28-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ափնագյուղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները»։

  • Կիսվել: