երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Հունիսի 27-ին, ժամը 16:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «BMW» և «Mercedes-Benz» (վարորդ`Ա. Հ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

  • Կիսվել: