երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՍՀՆ-ն հայտնել է, թե սկսած մարտի 30-ից՝ հետվճարի ծրագրից ո՛ր բանկերի քարտապանները կարող են օգտվել

ԱՍՀՆ-ն հայտնել է, թե սկսած մարտի 30-ից՝ հետվճարի ծրագրից ո՛ր բանկերի քարտապանները կարող են օգտվել

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, թե սկսած մարտի 30-ից՝ հետվճարի ծրագրից թվով 11 ո՛ր բանկերի քարտապանները կարող են օգտվել:
 
 «Ակբա բանկ» ԲԲԸ
 
 «ԱյԴի բանկ» ՓԲԸ
 
 «Արարատբանկ» ԲԲԸ
 
 «Արդշինբանկ» ՓԲԸ
 
 «Արցախ բանկ» ՓԲԸ
 
 «Էվոկաբանկ» ՓԲԸ
 
 «Ինեկոբանկ» ՓԲԸ
 
 «Կոնվերս բանկ» ՓԲԸ
 
 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
 
 «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
 
 «Յունիբանկ» ԲԲԸ
 
Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։
 
Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension
 
Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:
 
Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
 
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.mlsa.am/banks»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: