երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում

Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է ընդունելություն ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնում
պայմանագրային հիմունքներով աշխատելու համար։ Մենք փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող մասնագետների, ովքեր պատրաստ են աջակցել և մասնագիտական պատասխաններ տրամադրել քաղաքացիներին։

Ովքեր կարող են դիմել

Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, համակարգչային հմտություններին, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները։

Ինչպես դիմել

Հարցազրույցին մասնակցելու համար հայերենով ինքնակենսագրությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ:

Հարցազրույցի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։ Հարցազրույցը տեղի կունենա ք.Երևան, Խորենացի 7 հասցեում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 844 624 հեռախոսահամարով:

  • Կիսվել: