հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը» նոր տնօրեն ունի

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը» նոր տնօրեն ունի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը:

Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 

  • Կիսվել: