ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ռազմական գործողությունների մասնակիցների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված պետական և մասնավոր հատվածի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից տրամադրված աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ սննդօգնության, անհրաժեշտ պարագաների փաթեթներից մինչև արցախցիներին հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկությունների ծանոթացում։

Այդ ընթացքում կազմակերպվել են նաև արցախցիների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու նոր մասնագիտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներ․ շատերն ապահովվել են աշխատանքով։

Ներկայացնելով արցախահայության ժամանակավոր զբաղվածության պետական ծրագրերը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրերը կարճաժամկետ են․ արցախցիները ձեռք բերած փորձն ու գիտելիքներն Արցախում են օգտագործելու։

Հանդիպման ընթացքում կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ կարևորելով միասնական ջանքերի ներդնումն արցախահայության զբաղվածության ապահովման գործում։

  • Կիսվել: