երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը. Ավանեսյան

Աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը. Ավանեսյան

Փորձը ցույց է տվել, որ աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը, և որևէ կարիք չկա սպասելու հաջորդ պատվաստանյութին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հարցին՝ եթե անձը վարակվել է կորոնավիրուսով, օրգանիզմում կան հակամարմիններ, ինչո՞ւ պետք է պատվաստվի և ստանա հակամարմիններ, նախարարը պատասխանեց, որ  իրենք առաջնորդվում են գիտական պարբերականներում ամփոփված տվյալներով և մասնագետների խորհրդատվությամբ:

Ավանեսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել, թե հակամարմիններն ինչ քանակով են պահպանվում մարդու օրգանիզմում, ինչքան ժամանակ են պահպանվում, և մենք, այո, ականատես ենք լինում կրկնավարակների: Պատվաստումներն ամբողջացնում են մարդու իմունային շերտը՝ ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ՝ T բջիջներ, որոնք կարևոր են հիվանդությանը դիմակայելու մասով՛՛:

Նրա խոսքով՝ եթե սկսեն հակամարմինների չափեր սահմանել, որոնց պատասխանները չունեն, և մարդկանցից ավելորդ հետազոտություններ պահանջել, դա խելամիտ չի լինի:

՛՛Մասնագետներն ասում են, որ պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած ու առողջացած քաղաքացիներին, որովհետև դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում՛՛,-հավելեց նախարարը:

 

  • Կիսվել: