կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում․ «Մեր ժամանակների հերոսը 2023» գլխավոր մրցանակակիր

Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում․ «Մեր ժամանակների հերոսը 2023» գլխավոր մրցանակակիր

Ինչպես ավելի վաղ գրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը:

«Մեր ժամանակների հերոսը 2023»-ի գլխավոր մրցանակին էր արժանացել ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը:

«Վերջապես մենք ուզում ենք պետություն դառնալ։ Աստված հայ ժողովրդին տվել է առաքելություն և այնքան է սեղմում, որ, ի վերջո, պետք է ադամանդ դառնան, պետություն դառնան։

Մենք ահա պետություն դառնալու ճանապարհին ենք՝ այսօրվա արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա։ Եվ տարեցտարի այդ հերսները շատանում են: Մենք իսկսկապես այս ձևով առաջ ենք գնում՝ ի հեճուկս զանազան թշնամիների, ովքեր մտածում են, որ Հայաստանը  պետություն չի դառնալու:

Ես որպես արդեն պետություն դարձող քաղաքացի, շնորհակալություն եմ ասում մեր հերոսներին: Ես քաղաքացին համարում եմ ամենաբարձր որակավորումը: Մարդիկ են, որոնք համառորեն աշխատում են:

Մենք ուրիշի հողերում աշխարհին այնքան գիտնականներ ենք տվել, որ պետք է հիմա վերջապես հավաքվենք:

Ես դիմում եմ՝ աշխարհի հայեր, տեսնում եք, որ պետություն ենք դարձել, եկեք, հզորացրեք ի հեճուկս ցանկացած թշնամու»,- ելույթի իր խոսքում ասել է Սևադա Խոջաբաղյանը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև Հանրային հեռուստաընկերությանը նախաձեռնության համար,աշխատակիցներին, որոնք փնտրում, գտնում են իրենց, նաև ՀՀ կառավարությանը:

«Պետք է գնահատել Կառավարության աշխատանքը: Պարոն վարչապետ, Դուք ինձ պարգևատրեցիք, ես էլ Ձեզ եմ պարգևատրել իմ գրքերով: Այն դպրոցը, որը ես ստեղծել եմ, 4 տարի է արդեն: Երբ որ ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ երեխաների մոտ պետք է զարգացնել ալգորիթմական մտածողությունը, որն ապագա ծրագրավորողների համար հիմք է, դա իմաստուն որոշում էր, ու ես հասկացա, որ ճիշտ ճանապարհին եմ իմ բացած դպրոցում:

Մեր գենետիկա հզոր է, մենք հիմա էլ ահագին հաջողություններ ունենք, մենք կդառնանք տնտեսապես ու ռազմականապես հզորագույն երկիր, և բոլորը վազելով կգան Հայաստանում ապրելու:

ԿԳՄՍ նախարարին առաջարկում եմ ուսումնասիրել իմ փորձը: Այնպես որ գնդակը հիմա նախարարության դաշտում է»,- ասաց նա:

  • Կիսվել: