ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աշխարհի չորս ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաներն ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Աշխարհի չորս ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաներն ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։

Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարեցին, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելեցին մեր նահատակ հերոսների ընտանիքներին։

Երեկոյան բոլորը կրկին միաբանվեցին․ Երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-ասված է հաղորդագրության մեջ: 

 

  • Կիսվել: