չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ասֆալտապատման ու Ալեն Սիմոնյանի հետ կապված խնդիրը, իրականում ուրիշ տեղ է․ Իոաննիսյան

Ասֆալտապատման ու Ալեն Սիմոնյանի հետ կապված խնդիրը, իրականում ուրիշ տեղ է․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքագի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյան պարզաբանել է Հայաստանում ասֆալտապատման որլորտում գործող արատավոր կարգերը և անդրադարձել ասֆալտապատման տենդերում Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր այդ տենդրեներում հաղթելուն։ Այս առնչությամբ՝ Իոաննիսյանը մասնավորապես գրել է․
 
«Նախ, Սուրեն Պապիկյանի ու մյուսների համար հիշեցնեմ, որ բոլոր տեսակի կոռուպցիոն ասֆալտապատումներն էլ մրցույթով են եղել։ Հյուսիս-հարավի համար այժմ դատվողներն էլ են տենդեռ շահելու միջոցով թալանել։ Եվ ուրեմն մրցույթի առկայությունը չի երաշխավորում, որ կոռուպցիա չլինի։ Այդ առթիվ պատմեմ մեխանիզմը, որը, ասում են, հիմա էլ կա։
 
Այսպիսով, ասֆալտի մեծ տենդեռներին մասնակցողները այդքան էլ շատ չեն ու իրար մեջ պայմանավորվում են և նախապես որոշում, թե ով ինչ գնառաջարկով դիմի որ մի տենդեռին։ Այլ կերպ ասած, պայմանավորվում են, որ բոլորն էլ բարձր գներով են դիմում տենդեռներին ու նաև իրար մեջ որոշում են են, թե ով է ստանալու այս կամ այն տենդերը։
 
Դա ապահովում են նրանով, որ մնացածը դիմում են էլ ավելի բարձր գնով ու ստանում է այն մեկը, որը որ այդ խմբով որոշել են։ Այսինքն, եթե այդ սխեման հիմա էլ գործում է, ապա մի 6-7 ասֆալտապատող կա, որ տենդերները հերթով ու իրար պաս տալով ստանում են ու հարկատուների հաշվին գերշույթ ապահովում։ Չկա ապացույց, որ այս սխեման այժմ ևս գործում է։
 
Դա պետք է ՏՄՊՊՀ-ն ու իրավապահները ստուգեն։ Բայց արդյո՞ք Հայաստանում այդ մարմինները բավարար անկախ են, որ ստուգումներ անեն մի կազմակերպությունում, որի ղեկավարը Ալեն Սիմոնյանի եղբայրն է։ Կարծում եմ` չկա։ Եվ ուրեմն խնդիրը ոչ թե Ալեն Սիմոնյանն է (կամ իր եղբայրը), այլ այն, որ Հայաստանում անկախ ինստիտուտներ չկան ու, կարծես, չեն էլ ստեղվում»։
 
 

  • Կիսվել: