երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու». Ալեն Սիմոնյանը չբացառեց պայմանավորված էսկալացիան

«Ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու». Ալեն Սիմոնյանը չբացառեց պայմանավորված էսկալացիան

Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է կրկին պայմանավորված էսկալացիա լինի: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու: Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: