ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ասենք՝ Չարենցն ու Թումանյանը փողոցում հանդիպելիս սենց գրկել ու իրար համբուրե՞լ են. Փաշինյան

Ասենք՝ Չարենցն ու Թումանյանը փողոցում հանդիպելիս սենց գրկել ու իրար համբուրե՞լ են. Փաշինյան

Հայաստանում հերթ կանգնելու հարցը մինչեւ հիմա լուծված չէ: Այս մասին այսօր  կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե բանկերի, փոստային բաժանմունքների ներսում հարցը լուծվում է, միևնույն է դրսում չի լուծում, եթե նույնիսկ գծանշումներ են արվում դրսում:

«Երբ ցուցադրական մաս կա, ֆլեշմոբի հարց կա, ամեն ինչ նորմալ է, հայտնվում են հազարավոր օրինակներ, թե ինչպես են բոլորը օրինական հերթ կանգնում: Էդ օրն անցնցում է, հաջորդ օրվանից ունենում ենք նույն իրավիճակը, ինչ նախկինում: Էլ չեմ ասում, որ շարունակվում է կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նպատակ ունեն արմատախիլ անել մեր ազգային ինքնությունը: Այդ երբվանից է փողոցում հանդիպելիս համբուրվելով բարևելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մաս:

Ասենք՝ Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, սենց բարեւել, գրկել, փաթաթվել, իրա համբուրե՞լ են, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը: Այդպիսի պատմական տվյալների ես, անկեղծ ասած, չեմ տիրապետում»,- ասաց վարչապետը։

 

  • Կիսվել: